Բավ է պառակտվել
18-11-2015 13:26

«Զվարթնոց»-ում խստացվել են անվտանգության միջոցառումները

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը խստացրել է անվտանգության միջոցառումները, այսուհետ կզննվեն նաև ուղևորների կոշիկները: Այս մասինհայտնել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանը: 
«Ավելի խստացված միջոցառումներ են նախատեսված և’ աշխատակիցների և ուղեբեռների զննության առումով: Ամեն ինչի նկատմամբ օդանավակայանի անվտանգության ծառայությունն ավելի ուշադիր, ավելի աչալուրջ է լինելու»,- ասաց Գևորգ Աբրահամյանը:  
Հիշեցնենք, որ Փարիզի ահաբեկչությունից հետո եվրոպական բոլոր երկրները որպես ահաբեկչության հիմնական սպառնալիք և մարտահրավեր, հայտարարեցին խստացված ռեժիմով սպասարկման մասին: 
Ընկերության մամուլի խոսնակը նկատեց, որ «Զվարթնոցը» հագեցած է միջազգային չափանիշներին համապատասխան տեխնիկական միջոցներով: