29-08-2016 09:53

Մոսկվան պաշտոնապես չեղարկել է Թուրքիա չարտերային չվերթերի արգելքը

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր է ստորագրել, որով չեղարկվել է Թուրքիա չարտերային թռիչքների արգելքը, հաղորդոււմ է ՌԴ կառավարության կայքը։

«Ընդունել լրացուցիչ միջոցներ, որոնք ուղղված են տրանսպորտային (ավիացիոն) անվտանգության ապահովմանը Թուրքիայի հետ կանոնավոր օդային հաղորդակցություն իրականացնելիս», – նշվում է փաստաթղթում։

Ավիափոխադրողներին նաև խորհուրդ են տվել ապահովել լրացուցիչ միջոցներ ավիացիոն անվտանգության հարցում։

Ավելի վաղ ՌԴ տրանսպորտի նախարարությունը հաղորդել էր, որ վաղ է խոսել օգոստոսի 27–ից Թուրքիա չարտերային թռիչքների վերսկսման մասին, քանի որ դեռևս չկա կառավարության համապատասխան որոշումը։