Բավ է պառակտվել
06-05-2015 08:58

Վայոց ձորում արջը ներխուժել է տներից մեկի բակ

Մայիսի 6-ին, ժամը 04.59-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի Թառաթումբ գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակ է ներխուժել արջը և վնասել մեղվի փեթակներ. անհրաժեշտ է օգնություն: Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն: Պարզվել է, որ արջը մտել է Լ. Ե.-ին պատկանող տան բակ, վնասել 1 մեղվի ընտանիք. բնակիչների բարձրացրած աղմուկից հեռացել է հարակից անտառ: