05-03-2014 18:50

«Մեծ Պահքի խորհուրդը նախ հոգևոր մաքրագործումն է, ապա կենդանական սննդից հրաժարումը».քահանա

Այսօր լարգրողների հետ հանդիպման ընթացքում Տեր Եսայի քահանա Արթենյանը հիշեցրեց, որ Մեծ Պահքի խորհուրդը նախ հոգևոր մաքրագործումն է, ապա կենդանական սննդից հրաժարումը: «Պահքը ոչինչ է, եթե դրանից անմիջապես հետո մարդը վերադառնալու է մեղսագործություններին»,- ասաց քահանան:
Քահանայի խոսքով՝ այդպես ապրելը ոչ թե միայն 48 օրվա համար է, այլ ամբողջ կյանքի:
Ասուլիսին հրավիրված «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն էլ անդրադարձավ պահոց օրերի սննդակարգին և ընդգծեց, որ մեր հարուստ խոհանոցը պասային բազմազան կերակուրներ ունի:
Հիշեցնենք, որ Մեծ Պահքը մեկնարկել է մարտի 3-ին: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 20-ին:

http://news.gisher.ru/am/society/mec-pahq.html