Բավ է պառակտվել
18-09-2014 09:30

Մարդասիրական օգնության համար պահանջվում է ավելի քան 17 մլն դոլար. ՄԱԿ

ՄԱԿ-ի գնահատականներով՝ մարդասիրական օգնության կարիք ունի մոլորակի 108 մլն բնակիչ: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ITAR-TASS-ին տված հարցազրույցում: Նա նշել է, որ այդ մարդկանց մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար մարդասիրական կազմակերպություններին պետք է մոտ 17.1 մլրդ դոլար: Պան Գի Մունի խոսքով՝ վերջին տարիներին ՄԱԿ-ը ստիպված է գործ ունենալ բազմաթիվ ծայրաստիճան լուրջ մարդասիրական ճգնաժամերի հետ, որոնք բնորոշվում են բնակչության զանգվածային տեղահանմամբ: Որպես օրինակ նա բերել է հակամարտությունները Սիրիայում, Իրաքում, Հարավային Սուդանում և Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում: Նա նշել է, որ ֆինանսների սղությունը միակ խոչընդոտը չէ մարդասիրական օգնության ցուցաբերման հարցում՝ մատնանշելով նաև չափազանց վտանգավոր պայմանները: Անցած տարի սպանվել է մարդասիրական կազմակերպությունների ավելի քան 150 աշխատող՝ ռեկորդային թիվ այն ժամանակներից ի վեր, ինչ սկսել է նման վիճակագրություն անցկացվել: 2013-ը նաև ռեկորդ է սահմանել մարդասիրական կազմակերպությունների վիրավորված ու առևանգված աշխատակիցների թվով: