Բավ է պառակտվել
08-09-2016 10:29

Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում

Նախօրեին Ադրբեջանի տարածքում գրանցվել է 4.5 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, տեղական ժամանակով ժամը 20:57-ին (Գրինվիչի ժամանակով` 16:57) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.5 մագնիտուդով երկրաշարժ:

«Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 41.770 և արևելյան երկայնության 46.630 (Ադրբեջանի հանրապետության Զաքաթալա քաղաքից 6 կմ դեպի հյուսիս)», – նշվում է հաղորդագրության մեջ:

Երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերևույթից 20 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6 բալ:

Հաղորդագրության համաձայն, երկրաշարժը 3 բալ ուժգնությամբ զգացվել է նաև Նոյեմբերյանում: