26-07-2017 16:17

ՀՀ ԱԻՆ-ը «Նաիրիտի» տարածքից գրեթե 3 կգ հեղուկ սնդիկ է հավաքել:

 

Քիմիական հսկա «Նաիրիտի» տարածքից հավաքվել է 2 կգ. 900 գ. հեղուկ սնդիկ: Թունավոր նյութի կուտակման վայրը վնասազերծվել է: Այդ մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ միջոցառումն իրականացվել է ԱԻՆ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության աշխատակիցների կողմից:
Սնդիկը ժամանակին կիրառվել է չափիչ սարքերի համար: Հավաքված քիմիական նյութը տեղափոխվել է «Նուրբ օրգանական քիմիայի գիտահետազոտական ինստիտուտի» պահեստ:
« Նաիրիտ» գործարանը չի գործում 2010թ. մարտ ամսից: Ձեռնարկությունը կուտակել է100 մլն. դոլարի հասնող պարտքեր: «Նաիրիտ»-ը եկամուտ չի բերել նույնիսկ այն ժամանակ, երբ աշխատել է, իսկ աշխատավարձերը վճարվել են այլ տնտեսվարող սուբյեկտների հաշվին: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, « Նաիրիտ» գործարանի վերագործարկման նպատակով աշխատանքային խմբերի ստեղծումն անարդյունավետ է: