Բավ է պառակտվել
30-04-2015 12:18

ՌԴ ԱԻՆ-ը կապ է հաստատել Նեպալում անհայտ կորած 40 ռուսաստանցիների հետ

Ռուսաստանի ԱԻՆ-ը հայտնաբերել է Նեպալում անհայտ կորած 40 ռուսաստանցիների գտնվելու վայրը, ովքեր տևական ժամանակ չէին կարողանում կապ հաստատել արտաքին աշխարհի հետ: Այդ մասին հայտնեց գերատեսչության փոխնախարար Վլադիմիր Ստեպանովը: «Մենք տվյալներ ունենք այդ մարդկանց մասին: Մենք նրանց օդանավակայան բերելու և այնտեղից դուրս հանելու ուղղությամբ միջոցներ կձեռնարկենք: Նրանք բոլորը ողջ են և առողջ և կապի մեջ են», — ասաց նա: Միևնույն ժամանակ Ստեպանովը բացատրեց, որ ռուսաստանցիներին կէվակուացնեն, երբ հավաքվի 40 մարդուց բաղկացած խումբը: Ներկայումս Նեպալի լեռներում փնտրում են Պակիստանի դեսպանության երկու ռուսատանցի դիվանագիտների՝ Ալեքսեյ Լիպեևին և Մարիա Յակովլևային, հաղորդեց Կատմանդուում ՌԴ դեսպանության մամուլի քարտուղար Ազրեթ Բոթաշևը: