06-02-2017 10:57

ՀՀ ԱԻՆ-ը կղեկավարի պաշտպանության փոխնախարարը

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը կգլխավորի պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը: Նա նաև նշել է, որ նշանակման մասին պաշտոնական տեղեկությունը կհրապարակվի երկուշաբթի՝ օրվա երկրորդ կեսին:
Հիշեցնենք, որ Արտաքին իրավիճակների նախկին նախարար Արմեն Երիցյանը անցած տարվա դեկտեմբեր ամսին մահացել է ծանր հիվանդությունից: Տվյալ պահին գերատեսչության ղեկավարի պարտականությունները կատարում է Արտաքին իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը: