19-08-2016 10:00

Հրդեհավտանգ բարձր ֆոն է սպասվում Հայաստանի մի շարք մարզերում. ԱԻՆ

Հայաստանի դաշտավայրերում և նախալեռներում օգոստոսի 20-23–ը սպասվում է ջերմաստիճանային բարձր ֆոն և հրդեհավտանգ բարձր մակարդակ, հայտնում է Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Խորհուրդ ենք տալիս խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից»,– նշվում է հաղորդման մեջ։

Հայհիդրոմետկենտրոնի տվյալներով, օգոստոսի 19-23–ը Հայաստանի ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին կլինի հարավային` 2-7 մետր վայրկյան արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 19-20–ին կբարձրանա 2-3 աստիճանով, հաջորդ երեք օրերին էապես չի փոխվի։
Երևանում օգոստոսի 20–ից սնդիկի սյունը ցերեկային ժամերին ցույց կտա 39 աստիճան տաքություն։