Բավ է պառակտվել
25-06-2017 14:21

ԱԻՆ-ը ներկայացրել է Վրաստանում Մոսկվա-Երևան ուղևորափոխադրող ավտոբուսի ՃՏՊ-ի մանրամասները

ՀՀ ԱԻՆ-ը որոշ մանրամասներ է ներկայացրել Վրաստանում Մոսկվա-Երևան երթուղով ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի ՃՏՊ-ի վերաբերյալ:
Համաձայն հաղորդագրության, հունիսի 25-ին, ժամը 11:08-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից նախնական տեղեկություն է ստացվել առ այն, որ Թբիլիսի-Գարդաբանի ավտոճանապարհի 35-րդ կմ-ին Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող «Scania» մակնիշի 97 DT 777 պետհամարանիշով ավտոբուսը (վարորդ՝ Ա. Օ.) բախվել է «Nissan Tiida» մակնիշի IL100KA պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ Էթերի Գավաշելիշվիլի):
« Ավտոբուսը չի կողաշրջվել, այլ բախվել է ավտոմեքենային: Նախնական տվյալներով ավտոբուսի ուղևորների մեջ տուժածներ չկան»,- այս մասին հաղորդել է հանրապետության ԱԻՆ մամուլի քարտուղար Նանա Գնդոյանը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտին:
ՃՏՊ-ի արդյունքում երեք կին հոսպիտալացվել է: