Բավ է պառակտվել
28-08-2017 17:32

ՀՀ ԱԻՆ-ը նշել է «Նաիրիտ» քիմգործարանում հրդեհի բռնկման հնարավոր պատճառը

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը նշել է «Նաիրիտ» քիմիական գործարանում հրդեհի բռնկման հնարավոր պատճառը:
«Նախնական տվյալներով, «Նաիրիտ» գործարանի տարածքում լաքէթինոլ է այրվում։ Հրդեհի պատճառներից մեկը կարող է լինել լաքէթինոլով ցիստեռնների ինքնաբռնկումը, քանի որ տվյալ նյութը բարձր ջերմաստիճանի պայմաններում ինքնաբռնկման հատկություն ունի»,–ասել է ՀՀ ԱԻՆ Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակների մոնիտորինգի խմբի ղեկավար, գնդապետ Վալերի Բագիյանը։
Նրա խոսքերով, հաշվի առնելով շոգ եղանակը և ցիստեռնների տաքացման աստիճանը՝ նամն տարբերակը չի բացառվում:
Բագիյանը նաև ընդգծել է, որ նախնական տվյալներով այրվում է մոտ 50 տոննա նյութ: Այրվում են գործարանի տարածքում տեղակայված չորս ցիստեռններից երեքը:
«Քանի որ տվյալ նյութը դժվար է մարել ջրով, ներկա պահին իրականացվում են ցիստեռնների սառեցման աշխատանքներ, ինչից հետո հրդեհը կմարվի փրփուրով»,–ասել է մասնագետը։
« Նաիրիտ» քիմգործարանում պայթյունի և հրդեհի մասին ահազանգը ստացվել է 2017թ. օգոստոսի 28-ին, ժամը 13:10-ին: Դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ: Հրդեհի առաջացման պատճառների վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն ներկայացվում:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ-ը, ժամը 14:00-ի դրությամբ հրդեհը մեկուսացվել է և դրա տարածման վտանգ չկա: Նախնական տվյալներում գործարանում այրվում է լաքէթինոլ նյութը, սակայն այն վտանգավոր արտանետումներ չունի և բնակչությանը վտանգ չի սպառնում:
Ծուխն ու կրակը տեսանելի են մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Ոստիկանությունը հստակեցնում է զոհերի և տուժածների առկայությունը: