28-12-2015 10:16

Երկու մարդ է մահացել Երևանում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով

Այսօր գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել Սարի թաղում, հաղորդում է ՀՀ ՏԿԱԻՆ Փրկարար ծառայությունը։ Ըստ հաղորդագրության` դեկտեմբերի 28-ին ժամը 01.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սարի թաղի շենքերից մեկում և անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն, ՃԿԱԿ ՕԽ-ն և յոթ մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության երկրորդ աստիճան: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարի թաղի տներից երկուսում, որոնցից մեկի երեք բնակիչները` 1928 թ. ծնված Հ. Մ.-ը, 1931 թ. ծնված Է. Մ.-ը և 1955 թ. ծնված Մ.-ը գտնվում են տանը, իսկ 1959 թ. ծնված Մ. Մ.-ը տեղափոխվել է «Ավան» հոգեբուժական կենտրոն:Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.42-ին, մարվել՝ 06.26-ին: Այրվել են երկու տներն ամբողջությամբ (մոտ 150քմ), մասնակի այրվել են նաև այլ տների տանիքները։ Դեպքի վայրում են գտնվել ՃԿԱԿ պետ փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը և ՓԾ օրվա պատասխանատու փ/ծ գնդապետ Վ. Հովսեփյանը: Հրշեջ-փրկարարներն իրականացրել են որոնողական աշխատանքներ և հայտնաբերել 2 դի: