Բավ է պառակտվել
02-08-2016 10:38

McDonald's- ը կհրաժարվի վնասակար բաղադրիչներից

McDonald's (Մաքդոնալդս) ամերիկյան արագ սննդի ցանցը մտադիր է հրաժարվել արտադրության մեջ արհեստական կոնսերվանտներ օգտագործելուց: Ընկերության ղեկավարությունն այս որոշումը կայացրել է ավելի առողջ և օգտակար ճաշացուցակ կազմելու նպատակով:
Սպասվում է, որ հավի նագեթսների պատրաստման ընթացքում որոշ արհեստական կոնսերվանտներ չեն օգտագործվի, իսկ բուրգերների բուլկիների մեջ չի ավելացվի բարձր ֆրուկտոզայի պարունակությամբ եգիպտացորենի օշարակ: Անցյալ տարի ընկերությունը դադարեցրեց ձվով մաֆինների բաղադրության մեջ մարգարինի օգտագործումը, փոխարինելով այն կարագով:
Վերջին երեք տարիների ընթացքում ԱՄՆ-ում McDonald's- ի սրճարանները պահանջարկի անկում են գրանցել: Հայտնի ապրանքանիշի համար մրցակից են հանդիսանում օրգանական և առողջ սնունդ առաջարկող հաստատությունները: