Բավ է պառակտվել
28-11-2013 10:16

Նազիկ Ավդալյանը մայր է դարձել

Էրեբունի բժշկական կենտրոնից այսօր հայտնել են, որ 2009թ. ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը այսօր մայր է դարձել: Նազիկի փոքրիկը տղա է, ում անվանել են Նազիկ Ավդալյանի ամուսնու հոր անունով` Վաչե: Հիշեցնենք, որ Նազիկ Ավդալյանը 2011թ.ապրիլի 26-ին Վանաձոր–Գյումրի ավտոճանապարհին ավտովթարի ենթակվեց և լուրջ կոտրվածքներ էր ստացել, սակայն Նազիկը կարողացավ հաղթահարել բազում փորձություններ և այնուհետև հայտարարեց, որ ցանկանում է վերադառնալ Մեծ Սպորտ: Դե մեզ մնում է միայն սպասել մեր` մայր դարձած մարզուհու վերադարձին: