Բավ է պառակտվել
07-11-2016 17:22

Մառա Բաղդասարյանի չվճարած տուգանքների գործի նյութերն ուղարկվել են դատարան

Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները դատարան են փոխանցել ՃԵԿ–ի կանոնները խախտած կնոջ սխալ կայանման գործի նյութերը։ Այդ մասին հայտնել է ՌԴ Մոսկվայի ՆԳՆ ԳՎ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Յուրի Տիտովը։

Մայրաքաղաքի իրավապահ մարմիններում առկա աղբյուրի տվյալներով, խոսքը Մոսկվայում Mercedes-Benz Gelandewagen–ի մրցավազքի մասնակից Մառա Բաղդասարյանի աղմկոտ գործի մասին է։

Ինչպես ավելի վաղ հայտնել են ոստիկանությունում, նախօրեին ՃԵԱՊՏ աշխատակիցները Լենինյան պողոտայում վարչական նյութ են կազմել 23–ամյա բնակչուհու կողմից ավտոմեքենան մայթին կայանելու համար։ Վարորդի նկատմամբ կատարած ստուգման ընթացքում պարզվել է, որ նա նախկինում էլ բազմիցս խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, ինչի համար ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Ընդհանուր առմամբ ոստիկանները հայտնաբերել են վարորդի կողմից ՃԵԿ 16 խախտումներ, որոնց տուգանքները չեն վճարվել։ Նա բերման է ենթարկվել ոստիկանության տարածքային բաժին։

«Հավաքած նյութերն ուղարկվել են դատարան գործող օրենսդրությանը համապատասխան որոշում ընդունելու համար»,– ասել է Տիտովը։

Բաղդասարյանը որպես վկա էր անցնում Mercedes-Benz Gelandewagen ամենագնացով ոսկե երիտասարդության մրցավազքի քրեական գործով։ Մրցավազքին մասնակցելու և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար նա 10 օրվա վարչական կալանք է դատապարտվել։ Ավելի ուշ ԶԼՄ–ներում հաղորդում է ստացվել, որ Բաղդասարյանը սպառնացել է հրապարակել Մոսկվայի ոստիկանության աշխատակիցների հետ բանակցությունների ձայնագրությունը, ովքեր իբր 500 հազար դոլար էին ցանկանում շորթել Gelandewagen–ի սեփականատեր Ռուսլան Շամսաուրովից։