Բավ է պառակտվել
20-09-2016 12:18

Ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. կան վիրավորներ

Երեքշաբթի խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 07։30-ի սահմանում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում՝ Ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի դիմաց, բախվել են «Mercedes» մակնիշի և «ԳԱԶ 2705» մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին, կոտրել այնտեղ տեղադրված մի քանի պարագաներ և գլխիվայր շրջվել։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը, Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն։

Կայքի հաղորդմամբ, վիրավորներին առաջինը օգնության են հասել վնասված օբյեկտի աշխատակիցները, ովքեր նրանց դուրս են բերել ավտոմեքենայից և մինչ բժիշկների ժամանումը տեղում անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել։

Դեպքի վայր ժամանած ՀՀ ՔԿ քննիչի կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։