Բավ է պառակտվել
15-11-2016 12:02

Հրդեհ է բռնկվել «Դալմա Գարդեն Մոլ»–ի հարևանությամբ

Նոյեմբերի 15-ին, ժամը 00.56-ին ահազանգ է ստացվել, որ «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրի մոտակայքում հրդեհ է բռնկվել, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդման, այրվում էր «BMW» մակնիշի ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.10-ին, մարվել՝ 01.16-ին: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը: