Բավ է պառակտվել
21-05-2014 10:56

Սկանդալ՝ Մարզահամերգային համալիրն աճուրդի հանելու գործով

Անդրադառնալով Մարզահամերգային համալիրի աճուրդին, «Ժամանակ»-ը գրել է, որ 2009 թվականին կառավարությունը 20 մլն դոլար է տրամադրում Մարզահամերգային համալիրի հետ իրավական կապ չունեցող մի կազմակերպության, որի դիմաց գրավադրվում են համալիրի շենք շինությունները: Ընկերությունը չի կարողանում մարել վարկը և տևական ժամանակ դատական գործընթացներ են լինում: Փաստաթղթերով, սակայն, Մարզահամերգային համալիրը վարկի հետ կապված որևէ պատասխանատվություն չէր կրում:

Այնուհետև, ըստ թերթի «այս խնդիրը լուծելու համար համալիրի սեփականատեր ընկերությանը բյուջետային վարկ է տրամադրվել, որը բյուջեում չի երևում: Որոշ տեղեկություններով` աճուրդի միջոցով փորձ է արվում օրինականացնել ապօրինի գործարքը»: