Բավ է պառակտվել
08-03-2014 09:24

Սիրեք կնոջն ու նա Ձեզ կփոխադարձի առավել մեծ ու քնքուշ սիրով

Աշխարհը կնոջը մեկ տոն է նվիրել, հայերս` երկու տոն` մարտի 8 և ապրիլի 7: Այսօր անրադառնանք մարտի 8-ին: Gisher.news-ն շնորհավորում է ընթերցող բոլոր ազգերի կանանց ու մաղթում միշտ և ամեն պարագայում ՙԿին՚ մնալ:
Մարտի 8-ը ողջ աշխարհում նշվում է որպես Կանանց միջազգային օր: Ամենաառաջին պատմական իրադարձությունը այս օրվա հետ կապված 1857 թ. մարտի 8-ն էր, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով: Պատճառը ցածր աշխատավարձն ու աշխատանքի վատ պայմաններն էին:
Տոնի պատմությունն ավանդաբար կապվում է Կլարա Ցետկինի անվան հետ, ով ստեղծել էր կանանցից կազմած հեղափոխական ջոկատ: Որոշվում է ընտրել մի օր, որը կհամարվեր կանանց պրոլետարիատի ծննդյան օրը:
Այս պահին այնքան էլ կարևոր չէ թե ինչպես ու երբ է ստղեցվել գարնան ամենագեղեցիկ ու ծաղկաշատ օրը, կարևորն այն է, որ կնոջը սիրենք ու մեծարենք ոչ միայն այս օրը: Եվ իզուր չէ ասված, ՙԿնոջն են պատկանում ոչ թե մարտի 8-ից ապրիլի 7-ը, այլ հակառակը՝ ապրիլի 7-ից մարտի 8-ը՚:
Եվ ամեն անգամ կնոջը նայելիս, սիրելի տղամարդիկ, հիշեք. ՙԿին` հեթանոս աստվածուհի ու Աստվածամայր, պագշոտ Շամիրամ, թագուհի ու լքյալ մուրացիկ... Կինը` միաժամանակ Լիլիթ ու Եվա: Կին` մայր, քույր, սիրելի էակ` մեծարված կամ լքված, սիրելի կամ ատելի: Կնոջը սիրահարված եղել են աշխարհը ծունկի բերած բոլոր զորավարները: Հանուն կնոջ մղվել են ահեղ ճակատամարտեր՚: Սիրեք կնոջն ու նա Ձեզ կպատասխանի առավել մեծ ու քնքուշ սիրով: