Բավ է պառակտվել
08-03-2014 09:38

«Հայ կինն արդեն իսկ տեսակ է, կոչում է և պարգև».Անահիտ Մութաֆյան

«Այս տարի շատ հետաքրքիր կանցնի տոնս, որոշել եմ մարտի 8 ը անցկացնել ընկերուհուս հետ»,- կանանաց մեկամսյակի մասին gisher.news-ի հետ զրույցում նշեց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիականթատրոնի դերասանուհի Անահիտ Մութաֆյանիը: Դերասանուհին նաև նշեց որ չնայած կնոջ համար տոները, միշտ էլ հաճելի են և առանձնակի, այնուամենայնիվ ինքն ավելի շատ սիրում և ընդունում է ՙԱպրիլի 7-ը՚: «Տոնի խորհուրդն է շատ սիրուն , Ապրիլի 7-ն ունի 2 խորհուրդ. մեկը գալիս է հեթանոսական շրջանից Աստղիկ դիցուհու տոնն է, սիրո և գեղեցկության տոնը, իսկ արդեն քրիստոնեական ժամանակաշրջանում տոնը սկսվեց նշվել որպես հայտնության օր այդ օրը հրեշտակը հայտնվել է Մարիամին ու հայտնել, որ նա հղի է սուրբ հոգուց, իսկ ինձ համար աշխարհի ամենագեղեցիկ ու ամենակարևոր տոնը այն օրն է, որ օրը հայտնում են մայրանալու հիասքանչ լուրը»,-ընդգծեց Անահիտ Մութաֆյանը: Խոսելով նվերների ու անակնկալների մասին, Մայր թատրոնի ծաղիկն ասաց. «Այս տարի ես իմ և նվեը, և անակնկալը ստացա ժամանակից շուտ այնպես, որ չեմ սպասում ոչ նվերի, ոչ անակնկալի: Ասեմ նաև, որ նվերի հարցում միշտ խստապահանջ եմ եղել, ոչ թե նվերի գինը արժեվորելով այլ նրա մատուցումն ու ինձ համար արժեքը: Տարիների ընթացքում բազմաթիվ նվերներ եմ ստացել, բայց լավագույն ու խենթ նվերը եղել է անհայտ երկրպագուից դռանս դիմաց հայտնաբերած ծաղկեփունջն ու ծաղիկներով զարդարած աստիճանահարթակը»,-անկեղծացավ դերասանուհին:
Անահիտ Մութաֆյանի համոզմամբ՝ հայ կինն արդեն իսկ տեսակ է, կոչում է և պարգև. «Հայ կնոջ վեհությունն ու հպարտությունը չունեն աշխարհի ոչ մի երկրի կանայք, չեմ ասում, որ մենք հայուհիներս անթերի ենք, ոչ իհարկե մենք էլ ունենք թերություններ, բայց կարողանում ենք մեր թերությունը ներկայացնել, որպես առավելություն, աշխարհում շատ կան ազգություններ որոնց կանայք անթերի մարմիններ ունեն, անթերի գեղեցկություն, բայց չունեն կարևորը ինչ ունի հայ կինը, ընտանիքին ու իրենց տղամարդուն նվիրվելու ու ատամներով պաշտպանելու բնազդ»,-շեշտադրեց զրուցակիցս ու շարունակեց ՙՀայ կնոջ առաջին թերությունը, եթե կարելի է թերություն համարել դա նրա հպարտությունն է ու վեհությունը, նրա ինքնասիրությունը, նրա հնազանդությունն ու հեզությունը, ինչը շատ հաճախ գործում է իր դեմ, հայ կինը երբեք չի վազի երջանկության ետևից, հայ կինը երբեք չի ցածրանա ու սեր չի մուրա... Ես սրանք համարում եմ և առավելություններ և թերություններ, քանզի երբեմն մեր հպարտության ու վեհության պատճառով կորցնում ենք մեր սերը, քանզի կան աշխարհում ուրիշ ազգությունների կանայք որոնք ավելի ճարպիկ են ու արագաշարժ»,-եզրափակեց Անահիտ Մութաֆյանը: