25-09-2017 14:33

Երևանում ուղևորատար ավտոբուս է վթարի ենթարկվել. Կան բազմաթիվ տուժածներ

Նախօրեին Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ-ը, սեպտեմբերի 21-ին, ժամը 17:31-ին ահազանգ է ստացվել առ այն, որ Շերամի փողոցում գտնվող լողավազանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր են ժամանել երկու մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ թիվ 35 երթուղին սպասարկող «HIGER» մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պատին:
Մինչ փրկարարների ժամանելը, 1996 և 1960թթ.ծնված երկու ուղևորներ տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել:
Փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ միասին ավտոբուսից դուրս են բերել վեց տուժածի(1965, 1934, 1974, 1952, 1962, 2000 թթ. ծնված): Նրանք հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ: Նրանցից երեքի վիճակը բժիշկները գնահարում են կայուն, մյուս երեքինը՝ բավարար: