Բավ է պառակտվել
12-10-2013 14:26

Երևանում մեկնարկել են տոնական միջոցառումները

Մայրաքաղաքի հոբելյանական` 2795-րդ տարեդարձին նվիրված հիմնական տոնական միջոցառումների մեկնարկից առաջ, վաղ առավոտից Երևանի բոլոր վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցները, տոնական օրով պայմանավորված, սովորականից ավելի ջանադրաբար են մաքրվել ու լվացվել ջրցան մեքենաներով։ Աշխատանքներում ներգրավվել է ընդհանուր թվով շուրջ 70 միավոր հատուկ տեխնիկա, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Այնուհետև մայրաքաղաքի կենտրոնական հատվածում տոնականորեն զարդարված ջրցան մեքենաների յուրօրինակ շքերթով, ըստ էության, տրվել է մայրաքաղաքի ծննդյան տոնի «Իմ սրտի ուղեկից» կարգախոսով ընթացող տոնակատարությունների մեկնարկը:

Այսօր մինչև ուշ երեկո մայրաքաղաքի կենտրոնում տեղի կունենան բազմաբնույթ տոնական միջոցառումներ: