Բավ է պառակտվել
25-09-2014 08:49

2015 թվականը Մարսելը հայտարարել է որպես «Հայաստանի տարի»

Ավելի քան 80 հազար հայով բնակեցված Ֆրանսիայի Մարսել քաղաքը, 2015 թվականը պաշտոնապես հայտարարել է «Հայաստանի տարի»: Այս մասին գրում է «Nouvelles d'Arménie» պարբերականը՝ վկայակոչելով Մարսելի քաղաքապետարանի մամուլի ծառայությանը: 2015 թվականը յուրահատուկ է դառնալու, քանի որ նշվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մարսելի քաղաքապետը տեղական մարմիններին՝ Գլխավոր խորհրդին, Տարածքային խորհրդին, Մարսելի քաղաքային հանրությանը և Ֆրանս-հայկական առեւտրա-արդյունաբերական պալատին առաջարկել է միասնական աշխատել:
Արդեն մի շարք միջոցառումներ, ցուցահանդեսներ և համերգներ են ծրագրված տեղական, ազգային եւ միջազգային մակարդակով: Բացի այդ, հայտարարվել է «Մարսել-Պրովանս-Հայաստան 2015» ասոցիացիայի ստեղծման մասին: