Բավ է պառակտվել
20-11-2014 08:26

Մարսելում հայկական հիշողության շաբաթ կկազմակերպվի

Մարսելում՝ նոյեմբերի 24-ից մինչև 30-ը Հայկական հիշողության հետազոտության և արխիվացման ընկերակցությունը առաջին անգամ Հայկական հիշողություն շաբաթ կկազմակերպվի: Այդ մասին գրում է հայ-ֆրանսիական «Nouvelles d'Arménie» ամսագիրը:
Միջոցառումը կանցկացվի Ֆրանսիայի պաշտպանության նախարարությանը կիցը վետերանների եւ հիշողության հարցերով վարչության պետ Կադեր Արիֆի հովանու ներքո: Հայկական հիշողության շաբաթի շրջանակներում, որը 1915թ. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների մի մասն է, կկազմակերպվեն կլոր սեղաններ, հանդիպումներ, համաժողովներ եւ էքսկուրսիաներ: Հայկական հիշողության հետազոտության եւ արխիվացման ընկերակցության նախագահ Ժակ Ուլուսյանը նշել է, որ «Հայկական հիշողության շաբաթի նպատակը հավաքական հիշողության մտածողության, իմացության, ստեղծմանը նպաստելն է»: