Բավ է պառակտվել
10-03-2014 12:21

17-ամյա մարմնավաճառի ՛՛ախորժակը բացվեց՛՛ առաջին 100 հազար դրամը վաստակելուց հետո

Երևանաբնակ Անահիտը 17 տարեկանից մայրուղու ՛՛զարդն՛՛ է: Արդեն 5 տարի է զբաղվում է մարմնավաճառությամբ: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ իրեն բնավ չի հետաքրքրում, թե մարդիկ իր մասին ինչ են մտածում. ՛՛ Լավ եմ անում, երբ սոված էի, ոչ մեկ չէր մտածում ինձ հաց տար, սա իմ գործնա դարձել, սկզբից ամաչում ու քաշվում էի, բայց հիմա գործից լավ եմ հասկանում ու լավ էլ փող եմ աշխատում: Մեզ հետ զրուցելիս Անահիտը բավականին չարացած էր, շատ է նեղվում, երբ հասկանում է, որ հասարակությունն իրեն չի ընդունում. ՛՛ Իմ պապան ինձ միշտ ծեծի մեջա պահել, մորս ծեծելա, ինձ ու ախպորս ծեծելա, ինքը հարբեցող էր, ինչ փող որ աշխատում էինք, ձեռքներիցս վերցնում էր ու քամուն տալիս:Մի օր էլ որոշեցի տնից փախնեմ, մեր հարևանի աղջիկը իմ հետ մոտ էր, ասեց որ իրա հետ գնամ ու դրսում կանգնեմ, հարցրեցի ինչի՞ համար, ասեց՝ կույս ես ու շատ փող կաշխատես՛՛:

Հարևանի ՛՛սրտացավ՛՛ աղջկա շնորհիվ էլ Անահիտը ընտրեց մարմնավաճառի ուղին: Նա մեզ պատմեց, որ առաջին հաճախորդը բավականին լավ է իրեն վարձատրել, ՛՛ախորժակը բացվել է՛՛ առաջին 100 հազար դրամը աշխատելուց հետո: ՛՛ Հիմա ամեն օր իրիկունը 10-ից հետո կանգնում եմ, ունեմ մշտական հաճախորդներ, մեկ-մեկ էլ իրանց ընկերներին են բերում, դե սենց ասած օրվա 20-30 հազար դրամն ունեմ՛՛:
Չնայած նրան, որ Անահիտը զբաղվում է մարմնավաճառությամբ, այդուհանդերձ՝ կին է, ով ունի երազանքներ: Նա շատ կցանկանար ամուսնանար ու երեխաներ ունենար. ՛՛ Բայց դե իմ նմանին ո՞վ իրա տուն կտանի, հա, ես սիրուն եմ, գործից լավ եմ հասկանում, տղամարդիկ ինձ սիրում են, բայց միայն մի երկու ժամով, դրանից հետո ես եղած-չեղած մեկ եմ իրանց համար՛՛:

Անահիտն արցունքն աչքերին հիշեց, թե ինչպես է երկու տարի տառապել, սիրել միակողմանի սիրով, սիրել անսահման, բայց ինքը ընդամենը մարմնավաճառ է, ում տղամարդիկ լուրջ չեն վերաբերում. ՛՛Ես սիրահարվել եմ իմ հաճախորդին, ով ամեն շաբաթ գալիս էր ինձ տանելու, շատ հարուստ էր, ասում էր, որ ՛՛իրա տիկնիկը դառնամ՛՛, որ երբ ուզի ՛՛խաղա՛՛, դրա համար նա խոստացավ ամեն ամիս 1000 դոլար տալ:Ես նրա հետ թեժ գիշերներ անցկացնելուց հետո այնպես սիրահարվեցի, որ արդեն ուզում էի ինքնասպան լինել: Երբ նրան ասեցի, որ սիրում եմ, մի լավ ծիծաղեց, ասեց, որ շատ լավ գիշերներ եմ պարգևում, բայց ինքը մի բարոյական ու համեստ աղջկա հետա նշանվելու ու շուտով էլ իմ մոտ չի գալու՛՛:

Մեր այն հարցին, թե արդյոք չի՞ պատրաստվում վերանայել կյանքը ու հայուհուն վայել ապրել, Անահիտը նշեց. ՛՛ Քանի մարմինս թույլա տալիս ես կզբաղվեմ մարմնավաճատությամբ: Համ էլ ինձ ակումբում պարելու են կանչել, սթրիպտիզ պիտի պարեմ, ես հիմա վատ չեմ ապրում, քաղաքի կենտրոնում տուն եմ վարձել, ռեմոնտ արածա, հանգիստ ապրում եմ, մտածում եմ տանն էլ տղամարդ բերեմ, բայց վախում եմ հարևանները գլխի ընկնեն ու բողոքեն:
Անահիտը ցույց էր տալիս թե անդրդվելի է, բայց սիրահարված ու այդ սիրուց կոտրված կնոջ աչքերը միշտ էլ մատնել են հոգու ունայնությունը: Անկախ ֆինանսական ապահովությունից կնոջը հարկավոր է տղամարդու հովանավորություն, սեր ու ընտանիք: Իսկ վերոնշյալներն իրենց մարմինը վաճառքի հանած կանաց համար անհասանելի երազանքներ են:

Սյուզի Ասատրյան