Բավ է պառակտվել
08-03-2014 14:55

ՀՀԿ պատգամավորը ՛՛ շատ վատ տան տիկին է՛՛, իսկ ՕԵԿ ղեկավարի համար խոհանոցը տարերք է

Կանանց տոնի առթիվ պատգամավոր կանայք իրենց կենցաղային առօրյայով կիսվում են լրագրողների հետ: Այսօր, մարտի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը նշեց, որ տնային գործերով առանձնապես չի սիրում զբաղվել: Իսկ ահա ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը պարզվում է՝ ժամանակի մեծ մասն անցկացնում է խոհանոցում, իհարկե քնելու և հանգստի հաշվին:

«Տանը շատ վատ տանտիկին եմ: Երբեք ժամանակ չեմ ունենում ժամանակին ճաշ եփել, փոշին հավաքել կամ տները մաքրել: Ես դա անում եմ շաբաթը մեկ անգամ: Ես խոհանոց չսիրող կին եմ, հարգում եմ նրանց, ովքեր սիրում են խոհանոցը: Շնորհակալ եմ ընտանիքիս, որ ըմբռնումով են մոտենում»,- խոստովանեց Մարգարիտ Եսայանը:
Հեղինե Բիշարյանի դիտարկմանը, թե ինչու ես այսպիսի օրով նման բաներ ասում, Եսայանը ծիծաղեց ու ասաց. «Հո մենակ լավ բաներ չե՞մ ասելու, պետք է մեր թերություններն էլ ասենք»:
Իսկ ահա ՕԵԿ խմբակցության ղեկավարի համար խոհանոցը տարերք է:
«Խոհանոցն իմ տարերքն է: Քնելուս հաշվին համով բաներ եմ սարքում: Իհարկե, ուշ եմ քնում, շուտ արթնանում, բայց սիրում եմ ազատ ժամանակս անցկացնել խոհանոցում»: