Բավ է պառակտվել
11-03-2014 18:04

՛՛Ազատություն քաղբանտարկյալներին՛՛. Մարդկանց պահանջն՝ ուղղված ՀՀ նախագահին

Այսօր, Ազատության հրապարակից ՛՛Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի՛՛ քաղաքացիական նախաձեռնության երթը մեկնարկեց դեպի նախագահական նստավայր: Նրանք նախագահական նստավայր գնացին «Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին», «Ազատություն Վոլոդյա Ավետիսյանին», «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» կոչերով:
Հասնելով ՀՀ Նախագահի նստավայրի մոտ՝ ազատամարտիկները Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակելու պահանջով նամակ փոխանցեցին նախագահական գրասենյակին:

Նամակում, մասնավորապես նշված է. «Վոլոդյա Ավետիսյանի կալանավորումն ամբողջությամբ ապօրինի է: Նրան դիտավորյալ պահում են անազատության մեջ: Համախմբելով իր շուրջ բազմաթիվ ազատամարտիկների՝ նա իշխանությունների առջև բարձրացրել է հարց ազատամարտիկների սոցիալական վիճակի վերաբերյալ, որը երկրապահի համագումարում ձևակերպվեց՝ «նվնվացողներ»:

Որպես ՀՀ Սահմանադրության երաշխավոր, Դուք պարտավոր եք ապահովել երկրում օրենքի գերակայությունը, դատարանների արդար վճիռ կայացնելը և իրավապահ մարմինների անաչառությունը: Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ հետապնդումը պետք է անհապաղ դադարեցվի և նա ազատ արձակվի: Այս անօրինությունների մասին տեղյակ լինելով և միջոցներ չձեռնարկելով Դուք դառնում եք այս ապօրինությունների մեղսակիցը»: