Բավ է պառակտվել
01-03-2014 13:19

Մյասնիկյանի արձանի մոտից մարդիկ շարժվում են նախագահական նստավայր

Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտից, ՛՛Մարտի 1-ի՛՛ զոհերի հիշատակին ծաղիկներ դնելուց հետո, ՛՛Աջակցություն Եվրամայդանին՛՛ նախաձեռնության անդամները շարժվեցին նախագահական նստավայր: Առաջին կանգառը Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առաջ էր, որտեղ նրանք ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին մեղադրանքներ հնչեցրին 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ՀՀ իշխանություններին աջակցելու համար։ Դավիթ Շահնազարյանը ՌԴ դեսպանատան առաջ հայտարարեց, որ իրենց մեղադրանքն ուղղված է ոչ թե ռուսների ու Ռուսաստանի, այլ ՛՛Վլադիմիր Պուտինին ու նրա բանդային՛՛։ Երթի մասնակիցները Գրիգոր Լուսավորիչ փողոցով փորձեցին շարունակել երթը։ Ոստիկանները պահանջեցին այն շարունակել մայթով, սակայն երթի մասնակիցներն ընդդիմացան ու երթը շարունակեցին ձախ մասով։ Նշենք, որ Մյասնիկյանի արձանի մոտ զոհերի հիշատակին ծաղիկներ են դրել նաև նախախորհրադարանի անդամները: Սակայն Ժիրայր Սեֆիլյանը նշել է, որ իրենք չեն մասնակցելու Ազատության հրապարակում, ժամը 15.00-ին ՀԱԿ հանրահավաքին, քանի որ բնավ իմաստ չեն տեսնում: Նա նշել է, որ որոշել են այսօր ոչ մի ցուցադրական բան չանել: ՛՛Արդեն արյուն թափվել է, բայց այդ զոհերի արյունը չի իմաստավորվել՛՛,-նշել է նախախորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: