01-03-2014 14:29

Երթի մասնակիցները ՀՀ նախագահին հեռանալու կոչեր են անում

Մյասնիկյանի արձանի մոտից, մարտի 1-ի զոհերի հիշատակին ծաղիկներ դնելուց հետո, երթի մասնակիցները շարժվեցին նախագահական նստավայր, այստեղ նրանք ՀՀ նախագահի հեռանալու կոչ են անում: Նրանց է միացել նաև ԱԻՆ ղեկավար Պարույր Հայրիկյանև նրա կողմնակիցները: Նրանց ձեռքում պաստառներ են, որոնց վրա գրված է ՛՛ Մարտի 1-ի մեղսակիցներն են բոլոր անտարբերները՛՛: Մասնակիցներից իրավապաշտպան Արթուր Սաքունցը ևս մեկ անգամ նախագահական նստավայրի առջև ներկայացրեց 2008թ-ի մարտի 1-ին կատարված հանցագործության նկատմամբ իրենց ունեցած դիրքորոշումը։ ՛՛Պաշտոնավարող Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ստանալով Ռուսաստանի ղեկավարության քաղաքական աջակցությունը, ներգրավեց ուժային բոլոր կառույցներին: Նրա հրամանով կիրառվեցին բռնություններ, և անօրինական ուժի գործադրմամբ և արյունով, իրականացվեց իշխանության զավթում՛՛,-ասաց նա