01-03-2014 12:46

Մարդիկ Մյասնիկյանի արձանի մոտ հարգանքի տուրք են մատուցում մարտի 1-ի զոհերի հիշատակին

Այսօր, վաղ առավոտից Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի աևձանի մոտ մարդաշատ է: Քաղաքական տարբեր միավորումներ, ինչպես նաև անհատներ գնացել են 2008-ի մարտի 1-ի 10 զոհերի հիշատակը հարգելու :

Այնտեղ են Նախախորհրդարանի անդամները` Ժիրայր Սեֆիլյանի, Տիգրան Խզմալյանի, Գարեգին Չուգասզյանի գլխավորությամբ: Արձանի մոտ են նաև վերջերս ստեղծված ՛՛Աջակցություն Մայդանին՛՛ քաղաքացիական նախաձեռնության անդամները, որոնց թվում են ընդդիմադիր քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը, ժուռնալիսների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ինչպես նաև քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

Մարտի 1-ի զոհերի հիշատակին ծաղիկներ դրեցին նաև ՛՛Հայազն՛՛ կուսակցության անդամները, ինչպես նաև նոր ձևավորված ՛՛Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության՛՛ անդամները: