09-01-2014 18:17

2013 թ-ին մարդիկ ավելի շատ ժամանել են քան մեկնել Հայաստանից

Մարդկանց մեծամասնությունն այն կարծիքին է, որ Հայաստանից ամեն ամիս մեծ թվով մարդիկ են մեկնում արտերկիր: Ավելին, նրանք վստահ են, որ մեկնողները  այլևս չեն վերադառնա: Սակայն այլ բան են ասում ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պաշտոնական կայքի հրապարակած տվյալները համաձայն որի՝ 2013 թվականի ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանով մեկնել է 830 005 մարդ, ժամանել՝ 861 710 մարդ: Արդյունքում՝ «Զվարթնոց» օդանավակայանով ժամանողների թիվը 31 705-ով ավելի է մեկնողների թվից:

Նույն ժամանակահատվածում «Շիրակ» օդանավակայանով մեկնել է 36 076, ժամանել՝ 30 458 մարդ: «Շիրակ» օդանավակայանով մեկնողների թիվը գերակշռել է ժամանողների թվին՝ 5 618-ով:

Ընդհանուր տվյալներով՝ ժամանողների թիվը 26 087-ով ավելի է մեկնողների թվից:

Քաղավիացիայի հրապարակած տվյալների համաձայն՝ 2013 թվականի ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանով առաքվել է 6 109 տոննա բեռ, ներմուծվել՝ 4 252 տոննա: «Շիրակ» օդանավակայանով 2013 թվականի ընթացքում բեռներ չեն առաքվել, բայց 4 տոննա ներմուծվել է: