Բավ է պառակտվել
25-03-2014 11:14

Մաքրվում են Երևանով անցնող Գետառ, Ողջաբերդ և Ջրվեժ գետերի հուները

Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերի շրջանակում մաքրվում են վարչական շրջանների սահմաններով անցնող Գետառ, Ողջաբերդ և Ջրվեժ գետերի հուները: Աշխատանքները կատարում են մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունները:  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը նշել է, որ աշխատանքների պատշաճ կատարման նկատմամբ սահմանված է խիստ հսկողություն: Իրականացվում է նաև տեխնիկական վերահսկողություն: Զուգահեռ աշխատանքներ են տարվում նաև բնակչության հետ՝ տարածքը մաքուր պահելու և չաղտոտելու ուղղությամբ: Գետերի հուների մաքրման աշխատանքները մեկնարկել են մարտի 1-ից և կավարտվեն մինչև ապրիլի 15-ը: