Բավ է պառակտվել
18-06-2014 20:09

Մանվել Գրիգորյանը ցավակցել է Սամվել Գեւորգյանի ընտանիքին

ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը ցավակցություն է հայտնել «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Սամվել Գեւորգյանի մահվան կապակցությամբ։

«ՀՀ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների եւ անձամբ իմ անունից վշտակցություն եմ հայտնում անվանի հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Գեւորգյանի մահվան կապակցությամբ:

Սամվել Գեւորգյանն անուրանալի ավանդ ունի հայոց պետականության կայացման գործում: Նա մեկն էր այն համարձակ տասնմեկից, որ դեռ ԽՍՀՄ գոյության պայմաններում ազգային ժողովրդավարական շարժում հիմնեցին` «Ղարաբաղ» կոմիտե անվամբ: Գեւորգյանը լուրջ ավանդ է ունեցել ինչպես բռնապետական Սովետական կարգերի դեմ հայ ազգի տարած պայքարում, այնպես էլ անկախ Հայաստանի Հանրապետությունում` զբաղեցնելով կարեւոր գործադիր եւ օրենսդիր պաշտոններ:

Ցավակցելով Սամվել Գեւորգյանի հարազատներին` ցավակցություն եմ հայտնում նաեւ ողջ մեր ժողովրդին ծանր կորստյան կապակցությամբ»,- ասվում է ԵԿՄ վարչության նախագահի տարածած հաղորդագրությունում: