16-09-2014 15:53

Մանվել Գրիգորյանը դիվերսանտներին կոչնչացներ

Այսօր, լրագրողների հետ զրույցում ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանն, անդրադառնալով այն հարցին, թե քանի՞ տարվա ազատազրկման են արժանի դիվերսանտները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջերս ադրբեջանական գերության մեջ դաժանաբար սպանվեց Կարեն Պետրոսյանը, պատասխանեց. ՛՛Եթե ես բռնողը լինեի, հիմա ցխած, սպանած կլինեի։ Ի՞՚նչ դատավարություն, ի՞նչ դատական գործ։ Պետք էր դրանց վերացնել՛՛։
Իսկ այն հարցին, թե ինչպես է վերաբերվում երկրորդ նախագահի հավանական վերադարձին ասաց. ՛՛Քոչարյանը իր մտորումների մեջ ազատ մարդ ա, քաղաքական գործիչ ա: Կարող ա շատ բան որոշի, շատ բան ուզենա: Իսկ կվերադառնա թե ոչ՝ ժամանակը ցույց կտա: Պարզ ասեմ. հլա մոտ 4 տարի մեր հանրապետությանը նախագահ ունենք: 4 տարի հետո պտի Նոստրադամուսը լինես, որ գուշակես, թե ով պտի գա: Չորս տարի հետո հարցրեք, ես իմ կարծիքը Քոչարյանի վերադարձի մասին կասեմ՛՛: