Այսօր հրավիրված մամուլի ասուլիս ընթացքում «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը համոզմունք հայտնեց, որ եռակողմ հանդիպման արդյունքում ձեռք բերված անդորրը ժամանակավոր է, իսկ ձեռք բերված պայմանավորվածությունը շատ փխրուն: «Այս հանդիպման ընթացքում ամենքը մնացին իրեն կարծիքին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր, Ալիևն էլ` իր»: Ըստ Պարոն Եղիազարյանի՝ այս պատերազմը Ադրբեջանի ժողովրդի պատերազմը չէ, սա Ալիևի ու իր բանդայի պատերազմն է: «Ալիևի իշխանությունը ուղղակի ցանկանում է ցույց տալ, որ դրության տերն է ու այդ ճանապարհով պահել իր իշխանությունը»,- նշեց նա:
Բանախոսը վստահ է, որ մենք ենք մեղավոր, որ Ադրբեջանը այսքան լկտիացել է: «Հայտարարությունը, թե մենք պետք է հաշվի առնենք, որ գործ ունենք գազազած թշնամու հետ, ուշացումով արվեց, թեև, իհարկե, պետք էր զգոնության կոչ անել»,- նկատեց
«Արաբո» ջոկատի հրամանատարըն ու ավելացրեց.
«Մենք համախմբվելու ավելի շատ ներուժ ունենք, իրար նկատմամբ ու նաև բոլորս հայրենիքի հանդեպ պարտք ունեն: Հայրենիքի պաշտպանությունը բոլորի խնդիրն է»,- հավելեց նա:
Մանվել Եղիազարյանը համոզված է, որ խուճապային տրամադրություններ ստեղծելու իմաստ չկա:
