Բավ է պառակտվել
12-02-2014 11:01

Մամուլի ազատության առումով Հայաստանը, Հարավայի Կովկասում առաջատար է

Աշխարհի տարբեր անկյուններում ծավալված հակամարտությունները բացասական ազդեցություն են ունեցել լրատվության ու լրագրողների ազատության վրա: Նման եզրահանգման են եկել ՛՛մամուլի ազատությունը պաշտպանող ՛՛Լրագրողներ առանց սահմանի՛՛ իրավապաշտպան կազմակերպության աշխատակիցները: Նրանք հրապարակել են աշխարհում մամուլի ազատության ցուցիչի վերաբերյալ 2014թ-ի զեկույցը: Դրանում ներառված է 180 երկիր: Վարկանիշային աղյուսակում ներառված որոշ երկրներում ոտնահարվել է լրագրողների տեղեկացնելու ու քաղաքացիների տեղեկացված լինելու իրավունքը՝ ելնելով ազգային անվտանգության շահերից: Ըստ մասնագետների՝ այս միտումը շարունակական է ու լուրջ վտանգ է ներկայացնում լրատվության համար:
Զեկույցի լավագույն տասնյակում տեղ են գտել հետևյալ երկրները՝ Ֆինլանդիա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Լյուքսեմբուրգ, Անդորա, Լիխտենշտեյն, Դանիա, Իսլանդիա, Նոր Զելանդիա, Շվեդիա։ Մինչդեռ ԱՄՆ-ն 13 հորիզոնականով հետընթաց է արձանագրել և գտնվում է 46-րդ հորիզոնականում։ Վարկանիշային աղյուսակը եզրափակում են Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան, Էրիտրեան։
Փաստաթղթում մասնավորապես ընդգծվում է, որ ԽՍՀՄ նախկին երկրներից շատերում մամուլի ազատության հետ կապված դրությունը տարեցտարի վատթարանում է։ Օրինակ, ի տարբերություն նախորդ տարվա, դիրքերի անկում են արձանագրել Բելառուսը (157-րդ հորիզոնական) և Ադրբեջանը (160-րդ հորիզոնական), որն անցյալ տարի գտնվել է 156-րդ տեղում։
Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա այստեղ առաջատարը Հայաստանն է, որը զբաղեցնում է 78-րդ հորիզոնականը։ Թեև մեր երկիրը, ի տարբերություն նախորդ տարվա, արձանագրել է 4 կետով անկում, այնուհանդերձ մամուլի ազատության տեսանկյունից այն առաջինն է Հարավային Կովկասում։
Այնուհետ մեզ է հաջորդում 17 կետով իր դիրքերը բարելաված և այժմ 84-րդ հորիզոնականում տեղակայված Վրաստանը, իսկ Թուրքիան վարկանիշային աղյուսակում 154-րդն է. այս երկրի դիրքը, ինչպես և 148-րդ հորիզոնականում տեղակայված Ռուսաստանինը, ի տարբերություն նախորդ տարվա, չի փոփոխվել։ Հարևան Իրանը դիրքերը բարելավել է 2 կետով ու հայտնվել 173-րդ հորիզոնականում։