Բավ է պառակտվել
19-01-2015 09:59

Անդրեյ Մալախովը Երևանում այցելել է փոքրիկ Սերյոժային

Ռուս հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովն նախօրեին Երևանում այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն՝ տեսակցելու Գյումրիում սպանված ընտանիքի փոքրիկին՝ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին, որի առողջության համար պայքարում են հայ և ռուս բժիշկները:Տտեղեկությունը հաստատեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: «Արմենպրես»–ը գրում է, որ ավելի վաղ Գյումրիում բնակվող Արմինե Շիրոյանը նամակ էր գրել Անդրեյ Մալախովին, որում դժգոհել էր Կրասնոդարում բնակվող հայերի վեճի մասին պատմող նրա հաղորդումից այն դեպքում, երբ մեկ օր առաջ ռուս զինծառայող Վալերի Պերմայկովը սպանել էր Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներին: Մալախովը Թվիթերի միջոցով նշել էր, որ պատասխանել է նամակին: Ըստ աղբյուրի տեղեկություննեի՝ ՝ Մալախովը եղել է նաև Գյումրիում: