Բավ է պառակտվել
18-04-2015 11:54

Մահչուփյանը շարունակելու է լինել Թուրքիայի վարչապետի ոչ պաշտոնական խորհրդականը

Էթիեն Մահչուփյանն վերահաստատել է, որ «թեև տեխնիկական տեսանկյունից, թոշակի անցնելու պատճառով, այլևս պաշտոնապես Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականը չէ, սակայն իր աշխատանքը շարունակում է նոր կարգավիճակով»: Մահչուփյանը նաև մեկնաբանել է վերջերս տարածված կարծիքը, թե իրեն հեռացրել են աշխատանքից, քանի որ խոսել է Ցեղասպանության մասին՝ այն համարելով որպես կատարված փաստ:  Մահչուփյանը նշել է, որ մինչ վարչապետի խորհրդականի պաշտոնը զբաղեցնելն էլ ինքը մշտապես հրապարակայնորեն հայտարարել է, որ 1915-ին կատարվածը ցեղասպանություն է: Հիշեցնենք, որ Մահչուփյանը նշել էր, որ դեռ մարտի 9-ին նրա զբաղեցրած պաշտոնի հետ կապված փոփոխություններ են եղել, որոնք ավտոմատ էին և վաղուց էին նախատեսված երկրի օրենքներով: Հարցն այն է, որ Մահչուփյանի տարիքի հետ կապված փոխվել են աշխատանքի պայմանները, նա անցել է թոշակի, ինչի արդյունքում էլ ավտոմատ կերպով լքել է զբաղեցրած պաշտոնը: Նա հավելել է, որ շարունակելու է զբաղեցնել վարչապետի խորհրդականի պաշտոնը նոր կարգավիճակով և նոր պայմաններով, ինչի հետևանքով նա այլևս պետության կողմից աշխատավարձ չի ստանալու: