Բավ է պառակտվել
10-04-2014 18:42

Բռնության մակարդակը չափազանց ցածր է Հայաստանում. ՄԱԿ

Այսօր ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի վարչությունը (UNODC) հրապարակել է տարբեր երկրներում սպանությունների մակարդակի վերաբերյալ նոր վիճակագրություն, հայտնում է newsru.com-ը։
Հետխորհրդային տարածքի որոշ պետությունների վերաբերյալ տվյալները բացակայում են։ Սակայն նշվում է, որ չափազանց ցածր է բռնության մակարդակը Հայաստանում՝ 100.000 բնակչությանը 1.8 սպանություն։
Ռուսաստանում 2012-ին գրանցվել է 9.2 սպանություն՝ 100.000 մարդու կտրվածքով։
Հարաբերականորեն ամենամեծ քանակությամբ սպանությունները տեղի են ունենում լատինամերիկյան Հոնդուրաս և Վենեսուելա պետություններում, նշվում է զեկույցում։ Ընդ որում՝ մասնագետները վերլուծել են տվյալները մինչև 2012թ. ներառյալ:
ՄԱԿ-ի փորձագետների համոզմամբ՝ Հոնդուրասում 2012-ին իրականացված սպանությունների ցուցանիշը 90.4 է՝ 100.000 մարդու կտրվածքով։ Գրեթե կրկնակի քիչ սպանություններ են տեղի ունեցել Վենեսուելայում՝ 53.7։ Այնուհետ հաջորդում են Բելիզ և Սալվադոր պետությունները՝ 44.7 և 41.2 ցուցանիշներով՝ համապատասխանաբար։
Լատինական Ամերիկայում կրիմինալի բարձր մակարդակը փորձագետները կապում են նարկոմաֆիայի ակտիվության հետ։
Մեկ տարվա ընթացքում աշխարհում սպանվել է 437.000 մարդ, ընդ որում՝ այդ հանցագործությունների 40%-ը կատարվել է Ամերիկայում, հիմնականում՝ Կենտրոնական և Հարավային։ Յուրաքանչյուր 3-րդ սպանությունը կապ ունի կազմակերպված հանցավոր խմբավորումների գործունեության հետ։