22-09-2014 11:06

Մահացել է գործարար և ՛՛մանկապիղծ՛՛ Սերոբ Տեր-Պողոսյանը

«Նաիրի» բժշկական կենտրոնում երեկ առավոտյան մահացել է «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանը, ով հանրությանը հայտնի դարձավ ոչ միայն իր գործարարի վարկով, այլև մանկապղծության մեղադրանքով։ Այս մասին տեղեկացնում է «Ա1+» -ը: Նա տառապում էր քաղցկեղով:
Հիշեցնենք, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» սեփականատեր, ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանին, Լոռում մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2012թ նոյեմբերի 17-ին 15 տարվա ազատազրկման էր դատապարտել մանկապղծության համար: