Բավ է պառակտվել
20-04-2014 13:25

Մահացել է ՛՛Գրանդ Քենդի՛՛ և ՛՛Գրանտ Տոբակո՛՛ ընկերությունների հիմնադիր Հրանտ Վարդանյանը

Երեւանի ՛՛Նաիրի՛՛ բժշկական կենտրոնում մահացել է հայտնի գործարար, ՛՛Գրանդ Քենդի՛՛ եւ ՛՛Գրանդ Տոբակո՛՛ ընկերությունների հիմնադիր Հրանտ Վարդանյանը:

Հրանտ Վարդանյանին երեկ՝ ապրիլի 19-ին, ժամը 22:45-ի սահմաններում արդեն սրտի կանգով շտապօգնություն բերել է բուժկենտրոն: Բժիշկները ժամուկես վերակենդանացում են փորձել կատարել, սակայն ապարդյուն: Լուսինե Աղաբաբյանը նշեց, որ Հրանտ Վարդանյանը ուներ սրտային եւ այլ խրոնիկ խնդիրներ, որոնք էլ հավանաբար բարդացում են տվել: Քանի որ Վրադանյանին արդեն սրտի կանգով են տեղափոխել, Լուսինե Աղաբաբյանը նշեց, որ հստակ ախտորոշումն այս պահին ասել հնարավոր չէ:

Հրանտ Վարդանյանը 65 տարեկան էր: