Բավ է պառակտվել
22-10-2013 13:11

Ավտովթար Երևանում. Դերասան Երվանդ Ենգիբարյանը մահացել է

Վթարի հետևանքով մահացել է հայտնի դերասան Երվանդ Ենգիբարյանը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Հոկտեմբերի 22-ին, ժամը 04.56-ին դժբախտ պատահար է գրանցվել Մյասնիկյան պողոտայում։ Դեռ չպարզված հանգամանքներում «Մերսեդես E-320» մակնիշի 27 OS 077 պետհամարանիշի ավտոմեքենան, որ վարում էր Ենգիբարյանը, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել է սյանը և շրջվել, ինչի հետևանքով դերասանը տեղում մահացել է։ Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհի՝ 34-ամյա Մարիամ Սարգսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Երվանդ Ենգիբարյանը ծնվել է 1983թ. հոկտեմբերի 21-ին, Երևանում: 2000 թվականին ավարտել է Երևանի թիվ 171 միջնակարգ դպրոցը և Երևանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնին կից ստուդիայի դերասանական բաժինը: Ստանիսլավսկու անվան թատրոնի առաջատար դերասան և ռեժիսոր։ Նկարահանվել է հայկական ֆիլմերում և սերիալներում։ Նրա մասնակցությամբ վերջին ֆիլմը վերջերս էկրան բարձրացած «Քայլ ձիով» ֆիլմն է։