Բավ է պառակտվել
16-07-2014 10:08

Անհետ կորած 17-ամյա տղայի դին հայտնաբերվել է

Ազատագրված Քարվաճառի շրջանում հուլիսի 10-ից անհետ կորած 17-ամյա Սմբատ Ցականյանի դին այսօր՝ հուլիսի 15-ին, հայտնաբերել են:

Քարվաճառի գերեզմանոցների մոտ գտել են Քարվաճառի բնակիչ, օրերս, ըստ տեղեկությունների, դիվերսանտների կողմից գերեվարված 17-ամյա Սմբատ Ցականյանի դին: Սմբատի դին հայտնաբերվել է «Թուրքի գերեզման» կոչվող տարածքում: Ըստ տեղեկությունների` նրա վրա առկա են եղել դանակի բազմաթիվ հետքեր, պարանոցի շրջանում՝ դանակի հարվածների տեղեր:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին լուրեր էին տարածվել, որ ադրբեջանցի դիվերսանտները Քարվաճառի 17-ամյա մի բնակչի են գերեվարել, ում մի քանի օր շարունակ հարազատները գտնել չէին կարողանում: