Բավ է պառակտվել
04-11-2015 09:59

Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել

Երկրի վրա նոյեմբերի 3-ին մագնիսական փոթորիկ է սկսվել հոկտեմբերի 29-ին Արևի վրա տեղի ունեցած բռնկումների արդյունքում: Առավոտյան 10:30-ին մոտ Երկրին է մոտեցել Արևի վրա արևային պսակից արտանետված զանգվածը: Արևային հոսքի արագությունը հասել է 600 կմ/վայրկյանի: Մագնիսկան փոթորիկ է գրանցվել։ Տիեզերական եղանակի կանխատեսման համաձայն` նոյեմբերի 4-ին արևային բռնկումները չափավոր մակարդակի կլինեն: Արևային բռնկումը լուսային, ջերմային և կինետիկ էներգիայի արտազատման գործընթաց է, որն ընդգրկում է մթնոլորտի բոլոր շերտերը: