Բավ է պառակտվել
18-01-2017 15:04

Հաճախակի վիճելը ազնվության նշան է ճանաչվել

Մարդիկ, ովքեր վիճելիս հաճախ են վատ բառեր օգտագործում՝ ավելի հաճախ են ճշմարտությունն ասում: Նման եզրակացության է եկել Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Հոնկոնգի հոգեբաննիերց կազմված խումբը:
Գիտնականների այս հոդվածը հրապարակվել է Social Psychological Science ամսագրում: Հոդվածի մասին կարճ հաղորդվում է նաև Քեմբրիջի համալսարանի մամուլի հաղորդագրության մեջ:
Հետազոտության առաջին մասում մասնակցություն են ունեցել Amazon Mechanical Turk-ի քրաուդսորսինգյան հարթակի 276 հարցվող:
Նրանց առաջարկվել էր թվարկել իրենց կողմից առավել հաճախ օգտագործվող վատ բառերը, ինչպես նաև կոպիտ արտահայտություններ օգտագործելու պատճառները:
Դրանից հետո մասնագետները մասնակիցների ազնվությունը գնահատել են ստի ձևափոխված «Այզենկա » սանդղակի օգնությամբ: Այն իրենից ներկայացնում է 12 այնպիսի հարց, ինչպիսին օրինակ սա է՝ « արդյոք մի՞շտ եք պահում Ձեր խոստումը, նույնիսկ եթե դրա կատարումն անհարմարություն կպատճառի Ձեզ»: Նման հարցերին տրված դրական պատասխանները սուտ են համարվում, և հաշվի առնելով դրանց քանակը կարելի է գնահատել մարդու հակվածությունը ստելուն:
Հետազոտության երկրորդ հատվածում մասնագետները ուսումնասիրել են Facebook սոցկայքի 74 հազար անգլալեզու օգտատերերի վարքագիծը, հաշվարկելով նրանց կողմից սոցկայքերում կիրառված կոպիտ արտահայտությունների քանակը: Մարդկանց անկեղծությունը վերլուծվել է 2003 թվականին մշակված մոտեցման օգնությամբ, համաձայն որի սուտասանները հազվադեպ են կիրառում առաջին և երրորդ դեմքի դերանունները, «բայց» և «բացառել» բառերը: Նրանք նաև հակված են օգտագործել շարժման բայեր և այնպիսի բառեր, ինչպիսիք են « անհանգստանում եմ» կամ « վախենում եմ»:
Հաստատված է, որ նրանք, ովքեր հաճախ են անպատվում, ավելի անկեղծ են: Սակայն հետազոտությունը չի բացահայտում պատճառահետևանքային կապերը: Բացի այդ գիտնականների կարծիքով մարդիկ կարող են օգտագործել սուտը՝ շրջապատողների համար ավելի գայթակղիչ երևալու համար: Այդ իսկ պատճառով ճիշտը խոսելու հակվածությունը դեռ չի նշանակում, որ մարդը խուսափում է անառակաբարո գործողություններից: