Բավ է պառակտվել
29-11-2014 10:42

Բակո Սահակյանը մի շարք ոստիկանների պարգևատրել է մեդալներով

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ նոյեմբերի 29-ին, ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության եւ ծառայողական պարտականությունները պատասխանատվությամբ կատարելու համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել են`

Աշոտ Ավանեսյանը

ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության կապի բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ

Գարեգին Հարությունյանը

ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության պետական պահպանության վարչության ոստիկանության պահպանության գումարտակի N 1 վաշտի հրամանատար, ոստիկանության կապիտան

Արսեն Ղուլյանը

ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան։ Երկրի ղեկավարի նույն օրվա մեկ այլ հրամանագրով` ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության ֆինանսատնտեսական վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Նվեր Թովմասյանին շնորհվել է ոստիկանության գնդապետի կոչում:

Նշենք, որ նոյեմբերի 30-ին Արցախում նշում են Ոստիկանության ծառայողի օրը: