Բավ է պառակտվել
18-12-2014 09:10

Բակո Սահակյանը Դատախազության 90-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին մասնակցել է հանրապետության դատախազության 90-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում:
Նախագահը շնորհավորել է դատախազության ողջ անձնակազմին հոբելյանի կապակցությամբ եւ համակարգի մի խումբ աշխատակիցների ու վետերանների հանձնել վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչման վկայականներ:
Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ դատախազությունը միշտ եղել է մեր երկրի կենսագործունեության առանցքային կառույցներից մեկը, եւ նրա անցած լուրջ ճանապարհն ու արժանի վաստակը դրա վկայությունն են:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետությունը կշարունակի ըստ ամենայնի աջակցել համակարգի գործունեության արդյունավետության շարունակական բարձրացմանը, նյութատեխնիկական բազայի արդիականացմանը, աշխատակիցների աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավմանը:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, պաշտոնատար այլ անձինք: