Բավ է պառակտվել
12-12-2014 17:20

Ճգնաժամային կառավարման կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 12-ին Ստեփանակերտ քաղաքում մասնակցել է ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը:
Նախագահն իր խոսքում ընդգծել է, որ կենտրոնի աշխատանքների ճիշտ եւ արդյունավետ կազմակերպման դեպքում նոր որակ կհաղորդվի ամբողջ ծառայության գործունեությանը, արտակարգ իրավիճակների դեպքում գործող բոլոր ուժերի եւ միջոցների ընդհանուր կառավարմանն ու համակարգմանը, նման զարգացումների կանխարգելման ուղղությամբ անհրաժեշտ միջոցների ձեռնարկմանը:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության ու անձամբ նախարար Արմեն Երիցյանի մասնակցությունը կենտրոնի ստեղծման գործում եւ երախտագիտություն հայտնել Արցախին մշտական աջակցություն ցուցաբերելու համար:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, պաշտոնատար այլ անձինք: