Բավ է պառակտվել
17-07-2014 13:20

Մայրաքաղաքում շարունակվում են շենքերի լվացման և բարեկարգման աշխատանքները

Հաշվի առնելով մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի լվացման և արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի հաջողվածությունն ու բնակիչների դրական արձագանքը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այս տարի ևս մայրաքաղաքում լայն թափով շարունակվում են շենքերի արտաքին մաքրման, ներկման և բարեկարգման աշխատանքները:

2014թ. ծրագրում ընդհանուր առմամբ ներառված է 32 շենք: Ծրագրի առաջին փուլով 20 շենքերում աշխատանքներն արդեն ավարտվել են: Գործընթացն իրականացվում է Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն և Շենգավիթ վարչական շրջաններում: Նախատեսվածի համաձայն՝ մեծ ճնշման ջրաշիթերով և հատուկ հեղուկներով լվացվում և մաքրվում են շենքերի ճակատային հատվածները: Արդյունքում գորշ ու խամրած գույներին օրեցօր փոխարինում են երևանյան ջերմ, վառ ու վարդագույն երանգները: